Վառ կարմիր շրթներկ․ Շողեր Թովմասյանի գայթակղիչ կերպարը

Դերասանուհի Շողեր Թավմասյանին վառ շպարով տեսնելը արդեն նորություն չէ, սակայն դերասանուհու կերպարները երբեք չեն ձանձրացնում։ Եթե շպարվելիս դուք էլ եք նախընտրում մուգ երանգներ օգտագործելը, ապա Շողերը ձեզ համար հաստատ ոգեշնչվելու աղբյուր կարող է հանդիսանալ։
Դերասանուհին թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ, որոնցում ցուցադրում է իր գայթակղիչ դիմահարդարումը։ Ինչպես միշտ վառ կարմիր շրթներկը անպակաս է։ «Տաղանդավոր ընկերներ ունենալը լավ բան է»,- գրել է Շողեր Թովմասյանը՝ նկատի ունենալով իր վարսահարդարին ու դիմահարդարին։