Լիլի Սարգսյանի նոր լուսանկարները «Miss Grand International» մրցույթից

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը Հայաստանը կներկայացնի «Miss Grand International 2019» գեղեցկության միջազգային մրցույթում, որն անցկացվում է Վենեսուելայում՝ հոկտեմբերի 9-26-ը։
«Միսս Աշխար 2017»-ից հետո սա միջազգային երկրորդ մրցույթն է, որին մասնակցում է Լիլին։ Հիմա գեղեցկուհին իր բոլոր ուժերը ներդրել է այդ մրցույթին Հայաստանը աժանապատիվ կերպով ներկայացնելու համար։
«Miss Grand International»-ն աշխարհի հինգ լավագույն գեղեցկության մրցույթներից մեկն է, և Հայաստանն առաջին անգամ է մասնակցում: Լիլի Սարգսյանն այս ընթացքում իր Ինստագրամի էջում լուսանկարներ է հրապարակում մրցույթի մյուս մասնակից աղջիկների հետ։