Որտե՞ղ էր այսքան ժամանակ Բիանկան

Երգչուհի Բիանկան՝ նույն ինքը Տատյանա Լիպնիցկայան, տարիներ առաջ ռուսական շոու-բիզնեսի ամենավառ դեմքերից էր և ուներ երկրպագուների մեծ բանակ:
Գեղեցկուհին հաճախ էր ուրախացնում երկրպագուներին նոր երգերով, տեսահոլովակներով, համերգային շրջագայություններով, սակայն արդեն երկար ժամանակ է, ինչ Բիանկան գտնվում է ստեղծագործական դադարի մեջ:
2018 թվականին իր ամուսնալուծությունից հետո Բիանկան այլևս հանդես չի եկել նոր երգերով կամ տեսահոլովակներով. հիմա գեղեցկուհին զբաղվում է պրդյուսերական գործունեությամբ և ելույթ է ունենում տարբեր համերգային ծրագրերում:

Իր երաժշտական կարիերան Բիանկան սկսել է 2000-ականներին: Երգչուհին լրագրողների եհտ զրույցում խոստովանում է, որ աղքատ ընտանիքում է մեծացել և միշտ երազել է գումար աշխատել, որպեսզի ծնողները ոչնչի կարիք չունենան:
Բիանկայի երազանքը կատարվեց. մեծ դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարելով՝ Բիանկան կարողացավ հասնել իր նպատակներին:
2018 թվականին Բիանկան օրինականացրեց հարաբերությունները երաժիշտ Ռոման Բեզրուկովի հետ, սակայն դրանից կարճ ժամանակ անց ամուսնալուծվեց:
Բիանկան երկար ժամանակ պասիվ էր նաև սոցիալական կայքերի իր էջերում, սակյան հիմա նա արդեն պարբերաբար կիսվում է գայթակղիչ ու գեղեցիկ լուսանկարներով: