Ռիհաննան հերքել է իր հղիության վերաբերյալ լուրերը

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ռիհաննան հերքել է իր հղիության վերաբերյալ լուրերը՝ իր Ինստագրամի էջում համարձակ տեսանյութ հրապարակելով լողազգեստով: Նա քայլելով այնպիսի դիրքով է անցել, որ կողքից պարզ երևա իր փորը ու այդպիսով ոչ ոքի մոտ կասկած չի մնացել, որ երգչուհին դեռևս չի պատրաստվում մայր դառնալ:

Ավելի վաղ Ռիհաննան հաստատել Է Սաուդյան Արաբիայից միլիարդատեր Հասան Ջամիլի հետ սիրավեպ ունենալու վերաբերյալ լուրերը, ում հետ էլ սկսել էր հանդիպել 2017 թվականից: Հենց այդ ժամանակ էլ երգչուհին հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ, բոլորն իսկույն ևեթ կսկսեն խոսել իր հղիության մասին։