Christian Dior ապրանքանիշը ներողություն է խնդրել Պեկինից

Ֆրանսիական Christian Dior ապրանքանիշը հրապարակային ներողություն է խնդրել շնորհանդեսի ընթացքում Չինաստանի քարտեզն առանց ինքնավար Թայվանի ներկայացնելու համար, հայտնում է Reuters-ը։
«Հսկայական իմպերիայի ընդամենը մի աշխատակցի թույլ տված սխալը չի կարող խոսել ամբողջ ընկերության անունից։ Չինաստանի վերաբերյալ Christian Dior-ի դիրքորոշումը նույնն է մնում»,- ասված է  Dior ապրանքանիշի պաշտոնական էջում։
Ողջ պատմությունը սկսվել է այն բանից հետո, ինչ Christian Dior ապրանքանիշի՝ անձնակազմի կառավարման բաժնի ղեկավարը Խանչժոուի համալսարաններից մեկում խանութների ցանցի ներկայացման ընթացքում ապագա աշխատակիցներին ցույց է տվել մի քարտեզ, որտեղ նշված չի եղել Չինաստանի տարածքում Թայվանը։
Դա խնդրահարույց է չինացիների համար, քանի որ Չինաստանի մայրաքաղաքը «անջատված» է համարում Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքից։
Փաստացի, Թայվանի ինքնուրույնությունը ճանաչել է միայն 20 երկիր, սակայն դա նրան չի խանգհարում զարգանալ և պահպանել իր անկախությունը Պեկինից։