Victoria’s Secret-ի առաջին համագործակցությունը գեր մոդելի հետ

Ամիսներ առաջ լրավամիջոցները քննարկում էին, որ Victoria’s Secret ապրանքանիշը հրաժարվել է մեծ չափսեր ունեցող մոդելների հետ համագործակցել: Բրենդն արդարանում է՝ պատճառաբանելով իր այդ քայլը մոդելների դժգոհությամբ:
Victoria’s Secret-ի հրեշտակներից շատերը՝ Մոնիկա Յագաչական, Ժասմին Տուքսը, Լիլի Օլդրիջը և շատ ուրիշները հրաժարվել են բեմ դուրս գալ գեր մոդելների հետ:
Victoria’s Secret-ի այս քայլը խոսում էր այն մասին, որ բրենդը գեղեցիկ չի համարում գեր կանանց:
Սակայն բոդիպոզիտիվիստները կարողացան կոտրել բրենդի այդ կարծրատիպը, և օրերս Victoria’s Secret-ը հայտնեց, որ սկսել է համագործակցել Ալի Թեյթի հետ, ով բրենդի առաջին պլյուս-սայզ մոդելն է:
Որոշ ժամանակ առաջ նաև պարզ դարձավ, որ Victoria’s Secret բրենդը առաջին անգամ համագործակցության համար հրավիրել է տրանսգենդեր մոդելի։ Մոդելը 22-ամյա Վալենտինա Սամպայոն է Բրազիլիայից, ով իր Ինստագրամում կիսվել է Victoria’s Secret Pink-ի ֆոտոսեսիայի լուսանկարներից։
Այսպես Victoria’s Secret-ր փորձում է քայլել ժամանակին համընթաց և հաղթահարել ճգնաժամն ու վերականգնել շուկայում իր նախկին դիրքը, որովհետև ամիսներ առաջ բրենդի գործադիր տնօրենը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ ապրանքանիշի ֆինանսական վիճակը կրիտիկական է: