Աստղագուշակ հոկտեմբերի 20-ի համար

 

  • Խոյեր․
    Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես` շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում:
  • Ցուլեր
    Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա:
  • Երկվորյակներ
    Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել կապված անձնական կյանքի հետ, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը:
  • Խեցգետիններ
    Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ, ձեր առջև բացելով հաջողության ուղին:
  • Առյուծներ․
    Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը։
  • Կույսեր․
    Օրը բարենպաստ է զվարճալի ուղևորությունների, միջավայրը փոխելու համար: Երեկոն նախընտրելի է անցկացնել ոչ տանը` առաջին հերթին դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ձգտում են նոր ծանոթություններ հաստատել:
  • Կշեռքներ
    Բացառված չէ տոնուսի և սեփական գործերի նկատմամբ հետաքրքրության անկումը: Հնարավոր է ընկճվածության րոպե, տանը կամ միայնակ գտնվելու պահանջ: Պատճառը կարող է լինել քրոնիկ հիվանդությունը, վատ քունը, հանգամանքների անհաջող դասավորությունը, ինչպես նաև հին հոգեբանական խնդիրների առկայությունը: Եթե ինտուիցիան հուշում է հետաձգել գործողությունները, արժե ենթարկվել:
  • Կարիճներ
    Հանելուկային պատճառով ժամանակավորապես կարող է անհետանալ ձեր էնտուզիազմը կամ խարիզման:
    Բացառված չէ, որ թերություն նկատեք նախկինում ձեռնարկած գործողություններում կամ ծրագրերում: Ցանկալի է չեղարկել միջոցառումները, հրաժարվել նախաձեռնություններից:
  • Աղեղնավորներ
    Վրիպակը չի բացառվում նույնիսկ այնտեղ, որտեղ խնդիրներ ամենևին չէիք սպասում, ընդ որում՝ անհայտ կլինեն նաև իրական պատճառները:
    Տհաճությունների իռացիոնալ բնույթը կարող է մտահոգել ձեզ, խաթարել սեփական ուժերի կամ ուրիշի պարկեշտության նկատմամբ ձեր հավատը:
  • Այծեղջյուրներ
    Ներկայումս աստղերն  այնքան էլ բարենպաստ տրամադրված չեն ձեր նկատմամբ, և այս կերպ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ լուսինը, որի ազդեցությունն այդքան փչացնում է  ձեր կյանքը, չփոխի իր դիրքը: Աշխատեք խուսափել վեճերից եւ այլ հակամարտություններից:
  • Ջրհոսներ
    Ցանկացած փորձ որոշակի ռիսկ է պարունակում, սակայն մինչև չփորձեք` չեք իմանա:
  • Ձկներ
    Կենտրոնանացրեք Ձեր ողջ էներգիան հիմնական նպատակին հասնելու համար, բավական է այն վատնեք մանր-մունր բաների վրա: Այսօր ցանկացած փոխզիջում  ձեզ կխանգարի: