- Խոյեր․
Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես` շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: - Ցուլեր․
Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա: - Երկվորյակներ․
Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել կապված անձնական կյանքի հետ, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը: - Խեցգետիններ․
Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ, ձեր առջև բացելով հաջողության ուղին: - Առյուծներ․
Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը։ - Կույսեր․
Օրը բարենպաստ է զվարճալի ուղևորությունների, միջավայրը փոխելու համար: Երեկոն նախընտրելի է անցկացնել ոչ տանը` առաջին հերթին դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ձգտում են նոր ծանոթություններ հաստատել: - Կշեռքներ․
Բացառված չէ տոնուսի և սեփական գործերի նկատմամբ հետաքրքրության անկումը: Հնարավոր է ընկճվածության րոպե, տանը կամ միայնակ գտնվելու պահանջ: Պատճառը կարող է լինել քրոնիկ հիվանդությունը, վատ քունը, հանգամանքների անհաջող դասավորությունը, ինչպես նաև հին հոգեբանական խնդիրների առկայությունը: Եթե ինտուիցիան հուշում է հետաձգել գործողությունները, արժե ենթարկվել: - Կարիճներ․
Հանելուկային պատճառով ժամանակավորապես կարող է անհետանալ ձեր էնտուզիազմը կամ խարիզման:
Բացառված չէ, որ թերություն նկատեք նախկինում ձեռնարկած գործողություններում կամ ծրագրերում: Ցանկալի է չեղարկել միջոցառումները, հրաժարվել նախաձեռնություններից: - Աղեղնավորներ․
Վրիպակը չի բացառվում նույնիսկ այնտեղ, որտեղ խնդիրներ ամենևին չէիք սպասում, ընդ որում՝ անհայտ կլինեն նաև իրական պատճառները:
Տհաճությունների իռացիոնալ բնույթը կարող է մտահոգել ձեզ, խաթարել սեփական ուժերի կամ ուրիշի պարկեշտության նկատմամբ ձեր հավատը: - Այծեղջյուրներ․
Ներկայումս աստղերն այնքան էլ բարենպաստ տրամադրված չեն ձեր նկատմամբ, և այս կերպ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ լուսինը, որի ազդեցությունն այդքան փչացնում է ձեր կյանքը, չփոխի իր դիրքը: Աշխատեք խուսափել վեճերից եւ այլ հակամարտություններից: - Ջրհոսներ․
Ցանկացած փորձ որոշակի ռիսկ է պարունակում, սակայն մինչև չփորձեք` չեք իմանա: - Ձկներ․
Կենտրոնանացրեք Ձեր ողջ էներգիան հիմնական նպատակին հասնելու համար, բավական է այն վատնեք մանր-մունր բաների վրա: Այսօր ցանկացած փոխզիջում ձեզ կխանգարի: