Ծնվել է Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխան

Ծնվել է Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և ռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի երրորդ երեխան։
Նրանց դստեր լույս աշխարհ գալու մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին։ Ժամեր անց ուրախալի լուրով կիսվել է նաև Մարգարիտան։
«Սիրելի մարդիկ, խնդրում եմ բարի գտնվեք Մարգո Տիգրանի Քեոսայանի նկատմամբ, նա այս աշխարհում սկսնակ է»- հումորային գրառմամբ հանդես է եկել Մարգարիտա Սիմոնյանը և հավելել, որ փոքրիկ դստեր հասակը 51 սմ է, իսկ քաշը՝ 3050 գրամ։ Փոքրիկ Մարգոն ծնվել է հոկտեմբերի 19-ին՝ գիշերը։
Հիշեցնենք, որ զույգն ունի ևս երկու երեխա՝ 6-ամյա Մարիաննան, և 5-ամյա Բագրատը։
Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը պատմել էր հղիության ընդհատման սպառնալիքի մասին: Նա հայտարարել է, որ հղիության վերջին եռամսյակում գտնել է բժիշկների հսկողության տակ: