«Հարսնացուն և ազատ կինը». Լեդի Գագան բաժանվել է սիրեցյալից

Երբ ինստագրամյան միլիոնավոր հետևորդներ քննադատում էին Լեդի Գագային Բրեդլի կուպերի և Իրինա Շեյքի ամուսնալուծության պատճառը դառնալու համա, Լեդի Գագան կարողացավ լռեցնել բոլորին՝ հայտարարելով, որ արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիպում է 37-ամյա Դեն Հորթոնի հետ։
Պապարացիները հաճախ էին նրանց լուսանկարում միասին զբոսնելիս, ճաշելիս, համբուրվելիս։ Սակայն վերջերս երգչուհին հայտարարեց, որ բաժանվել է իր ընկերոջից։
Այս ամենի մասին նրա երկրպագուները իմացան ինստագրամյան հրապարակման շնորհիվ։ Գնալով մտերիմ ընկերուհու նախահարսանեկան խնջույքին՝ Լեդի Գագան կիսվել էր լուսանկարով, որը մակագրել էր․ «Հարսնացուն և ազատ կինը»։
Այսպիսով, Լեդի Գագան հայտարարեց, որ իր սիրտը կրկինա զատ է։
Սակայն երգչուհու այս հրապարակումը կրկին արժանացել է քննադատությունների։ Քանի որ Լեդի Գագան և Բրեդլի Կուպերը շուտով  նոր ֆիլմում կրկին հանդես կգան միասին, երկրպագուները կարծում են, որ Կուպերը նորից կտրվի զգացմունքներին ու սիրաեպ կսկսի Լեդի Գագայի հետ։