Բիլլի Փորթերը՝ դժբախտ մանկության, իր նկատմամբ սեռական բռնության և «Մոխրոտը» ֆիլմում իր նոր դերի մասին

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Բիլլի Փորթերին «Մոխրոտը» ֆիլմում բաժին է հասել փերի-կնքամոր դերը: Այն, որ սևամորթ համասեռամոլը պետք է խաղա մեզ հայտնի ու հաազատ դարձած բարի հերոսի դերը, բավականին մեծ իրարանցում առաջացրեց կինոսերների շրջանակներում: Բիլլին հանդիսատեսին ծանոթ է «Սարսափների ամերիկյան պատմություն» և «Կեցվածք» սերիալներից:
Նա առաջին սևամորթ համասեռամոլն է, ով «Էմմի» մրցանակ է ստացել տղամարդու լավագույն դերի համար:

Լրագրողների հետ զրույցում Փոթերը պատմել է իր դժբախտ մանկության մասին՝ ասելով, որ իրեն մեծացրել է խորթ հայրը, ով ֆիզիկական ու սեռական բռնության է ենթարկել իրեն, ինչի հետևանքով էլ դերասանը մինչ օրս հոգեմետ դեղահաբեր է ընդունում և բուժվում է հոգեբանների մոտ:
7 տարեկանում Բիլլին ենթարկվե է խորթ հոր կողմից սեռական բռնության, այդ ամենը տևել է 4 տարի: Սակայն իմանալով որդու հետ կատարվող այդ բոլոր դժբախտությունների մասին՝ մայրը ոչինչ չի ձեռնարկել, որովհետև վախեցել է, որ առանց ամուսնու օգնության նա չի կարողանա պահել երեխաներին: