Ըստ կենդանակերպի նշանի՝ ամենադաժան մարդասպանները

Ուսումնասիրելով կալանավորների հոգեբանությունը և հիմնվելով այն բանի վրա, թե կենդանակերպի որ նշանի ներկայացուցիչն են նրանք, ատղագուշակները կազմել են հորոսկոպի նշաններից ամենից վտանգավոր ուդաժան մարդկանց եռյակը, որը գլխավորում է Կարիճը։
Կարիճները ծայրաստիճան տագնապալից անձնավորություններ են: Հանցավոր արարքի մտադրությունը կարող է ծնվել վայրկենապես, նույն արագությամբ էլ մանրակրկիտ ծրագրում են իրենց անելիքը:

Պարզվում է, որ Կարիճները մարդասպանները աչքի են ընկնում նենգությամբ ու հանդգնությամբ: Իրենց մտադրությունը կյանքի են կոչում արագ, առանց խուճապի, հնարավորինս ապահովելով գաղտնիությունը:
Կարիճ հանցագործների  նկարագրությունն ուղղակի սարսափազդու է: Կարիճները մյուս նշաններից տարբերվում են «իրենց ծրագրած չարագործությունների մասշտաբային դրդապատճառներով»:
Նրանց խորթ է խմբային բնազդը, նրանք ավելի շուտ անհատ վրիժառուներ են:

Կարիճ հանցագործների համար երբեմն գերնպատակը ոչ թե շոշափելի արդյունքն է` հանցանքի ավարտը կամ զոհին տառապանք պատճառելը, այլ իրականացվելիք հատուցման փաստը: Ըստ քրեական աստղագուշակի, ուշ բացահայտված սպանությունների զգալի մասը համաստեղության հենց այս նշանի տակ ծնված անձանց հեղինակությամբ է իրականացվում:
Իսկ մարդասպան Ցուլերը աչքի են ընկնում հանդգնությամբ ու դաժանությամբ: Նրանց դրդապատճառներն են փառքը եւ իշխանությունը: Այնպես որ, եթե իշխանատենչ հանցագործ եք տեսնում, իմացեք, կենդանակերպով նա Ցուլ է:
Ջրհոս  հանցագործները հիմնականում օրենքի սահմանը խախտում են աֆեկտի վիճակում, նրանց գործողությունները հաճախ անկանխատեսելի են: