Ինչպե՞ս է պետք դիմահարդարվել, որպեսզի դուր գալ տղամարդկանց

Կնոջ կյանքն առանց դիմահարդարման անհնար է պատկերացնել: Առօրյայում դիմահարդարում կատարվում է մաշկի թեթև թերությունները շտկելու, դիմագծերն ընդգծելու, համապատասխան վայրերում հնարավորինս գեղեցիկ և խնամված ներկայանալու համար:
Հարկավոր է հիշել, որ երեկոյան դիմահարդարմամբ ամեն օր շրջելը գեղեցիկ չէ, այլ նաև տարօրինակ է: Եթե անգամ դուք չունեք որևէ ալերգիա, միևնույն է, երկար ժամանակ շպարով մնալը կարող է վատ անդրադառնալ ձեր առողջության վրա՝ առաջացնելով գլխացավ կամ տհաճ զգացողություններ:

Սակայն հայուհիները սիրում են միշտ, յուրաքանչյուր պարագայում ունենալ անթերի տեսք։ Բայց դիմահարդարվելիս կարևորը չափը չանցնելն է, որովհետև չափից ավելիդ իմահարդարումը ոչ միայն չի գրավում, այլ նաև վանում է հակառակ սեռին։
Հայտնի դիմահարսար Հուդան, ով միլիոնավոր հետևորդներ ունի իր ինստագրամյա էջում՝ հավատացնում է, որ կան դիմահարդարման որոշակի տեսակներ, որոնք անչափ դուր են գալիս տղամարդկանց։
Տղամարդկանց ամենից շատ դուր է գալիս թաց դիմահարդարումը, որը ստանում են հայլայթերի օգնությամբ։ Այն ավելի երիտասարդ ու մանկական է դարձնում կնոջ դիմագծերը։

Սակայն տղամարդկանց նաև դուր են գալիս վառ ու ճչացող գույներով ներկված շուրթերը, որոնք հաղորդում են կնոջը կիրք ու գրավչություն։
Դիմահարդարվելիս պետք է հիշել, որ բնական գեղեցկությունը թաքցնելու կարիք չկա։ Օրինակ՝ եթե դուք ունեք պեպեններ, ապա դրանք թաքցնելու փոխարեն հարկավոր է ընգծել ու ավելի արտահայտիչ դարձնել դրանք։
Առօրյայում փորձեք ընտրել թաց շրթներկ, որը ավելի հյութեղ է դարձնում շուրթերը և աչքերը դիմահադրարելիս հաճախ օգտագործեք սպիտակ, փայլոււն ստվերափոշի։

Perfect graduation day makeup 15