Համացանցում են հայտնվել Դեմի Լովատոյի մերկ լուսանկարները

Հաքերները կոտրել են ամերիկացի երգչուհի Դեմի Լովատոյի Snapchat-ը և նրա ինտիմ լուսանկարները հրապարակել են համացանցում։
Այն մասին, որ իր կիսամերկ լուսանկարներն արդեն հասանելի են բոլորին, Դեմին իմացել է ընկերներից: Լրագրողների հետ զրույցում երգչուհին անկեղծացել է, որ դեռ մի քանի լուսանկար հրապարակված չեն և հաքերները գումար են պահանջում դրանք չհրապարակելու դիմաց: Երգչուհին արդեն դիմել է օրինապահ մարմինների օգնությանը:

Դեմի լովատոն վերջին ժամանակներում գտվում էր լրատվամիջոցների ուշադդրության կենտրոնում:
Դեմի Լովատոն, ով ունի համաշխարհային ճանաչում ու միլիոնավոր երկրպագուներ, իր ինստագրամյան էջում կիսվել էր գայթակղիչ լուսանկարներով ու անկեղծացել է երկրպագուների հետ:

«Ես իմ առանց ֆոտոշոփի լուսանկարներն առաջ տանել չէի կարողանում: Բարդույթավորվում էի իմ տեսքից ու կարծում էի, որ տեսնելով իրական մարմինս՝ երկրպագուներս երես կթեքեն ինձնից:
Խաբելով ինքս ինձ ու իմ հետևորդներին՝ ես շատ անինքնավստահ էի դառնում: Հիմա հասկացել եմ, որ այլևս չեմ ցանկանում թաքնվել ֆոտոշոփի հետևում»,- անկեղծ գրառմամբ կիսվել էր երգչուհին հրապարակելով իր կիսամերկ լուսանկարները ամառային հանգստստից: