«Մոնա Լիզա»-ն այլևս այլ երկրներ չի տեղափոխվի, քանի որ կարող է մեջտեղից կիսվել

Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կտավն այսուհետ այլ երկրներ չի տեղափոխվի: Այս մասին հայտնում է The Art Newspaper-ը՝ հղում տալով թանգարանի ներկայացուցիչներին:

Ըստ տեղեկությունների՝ նկարն այևս այլ երկրներ չի տեղափոխվի, քանի որ շատ զգայուն է դարձել, և Լուվրը կսահմանափակի դրա տեղափոխումը: «Փոխադրման ժամանակ այն կարող է երկու մասի բաժանվել»,- հայտնել է թանգարանի ներկայացուցիչը:

Պատասխանատուները նաև հայտնել են, որ այս պահին «Մոնա Լիզայի» ճակատին ճեղք կա, որն անցնում է կտավի ամբողջ մակերեսով: