Ջոն Լենոնի նախկինում չթողարկված երգը հայտնվել է Ռինգո Սթարի նոր ալբոմում

Բիթլսի չհրատարակված երգը, որը գրվել է Ջոն Լենոնի կողմից, հնարավոր կլինի գտնել Ռինգո Սթարի «What’s my name» նոր ալբոմում:

Նոր ալբոմը Beatles ռոք խմբի թմբկահար Ռինգո Սթարի արդեն 20-րդ սոլո թողարկումն է և ստեղծագործություններից մեկի՝Grow Old With Me-ի բառերի հեղինակը Ջոն Լենոնն է, սակայն նա չի հասցրել ավարտել երգի ձայնագրությունը: Ստեղծագործությունը պատահաբար է գտել Լենոնի վերջին «Double Fantasy» ալբոմի դեմո տարբերակում: Ալբոմի թողարկումից մի քանի օր անց երաժիշտը սպանվել է:

Ռինգո Սթարին անչափ դուր է եկել ստեղծագործությունը և նա հրավիրել է Փոլ Մաքքարթնիին, որպեսզի միասին կատարեն երգը։
Նշենք նաև, որ Յոկո Օնոն՝ Լենոնի այրին, երգին «գեղեցիկ է» բնութագրումն է տվել իր թվիթերյան էջի գրառման մեջ: