Vogue Italia-ն անդրադարձ է կատարել հայկական «Էլսի Ֆեշն» բրենդին

Ինչպես գիտենք՝ շաբաթներ առաջ անցկացված Միլանի նորաձևության շաբաթին ներկա էր նաև  «Էլսի Ֆեշն» հայկական բրենդը։ Լիանա Սարգսյանը աշխարհահռչակ մոդելիերների դատին ներկայացրեց իր ապրանքանիշի հագուստը, որն արժանացավ բավականին բարձր գնահատականի։

Եվ այսօր արդեն տեսնում ենք, որ հայկական բրենդը նաև հայտնվել է Vogue Italia֊ի ուշադրության կենտրոնում։
Բրենդի հիմնադիր-դիզայներ Լիանա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ իտալական Vogue ամսագիրը նյութ է պատրաստել ցուցադրությանը մասնակցած նոր բրենդների մասին և անդևադարձ կատարել նաև հայկական «Էլսի Ֆեշն»-ին։

«Ներկայացման ուժեղ կողմը Էլսի հավաքածուն էր, որը ստեզծվել էր չինական Մերրիջ ներքնազգեստի բրենդի համար՝ հարթակ բերելով մեծ ծավալների, շղարշի և ձեռագործ ասեղնագործության նմուշների շքերթ արևելյան հույզերով, և Մերրիջ կորսետները, որ ստեղծված են կնոջ մարմինն ավելի գեղեցիկ դարձնելու համար։ Ցուցադրություն, որ հեշտ չէ մոռանալ, նաև նախաբանում երաժշտության փառաբանմամբ. բալետի պարողները ստեղծեցին անմոռանալի միջավայր երկնայինի և աշխարհականի նուրբ սահմանագծով ու վայելչության մաքրագույն դրվագներով համեմված»,- գրված է հոդվածի մեջ։

Լիանա Սարգսյանը իր ֆեյսբյան էջում շնորհակալություն է հայտնել և կատարել հետևյալ գրառումը․ «Անչափ ուրախ եմ նման մեծ գնահատականի արժանանալու համար Vogue Italia֊ի կողմից»։