Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար

 

  • Խոյեր․
    Դուք ձեզ լքված և միայնակ կզգաք, եթե հեռու մնաք մտերիմներից և սիրելի մարդուց: Այդ պատճառով, խուսափեք լիակատար միայնությունից:
    Լավագույն տարբերակ է մտերիմներին և ձեզ համար թանկ մարդկանց սեփական հարկի տակ հավաքելը:
  • Ցուլեր
    Դուք ինչ-որ լավ բան անելու պահանջ կզգաք և անչափ ուրախ կլինեք, եթե նույնիսկ ձեզ օգնության համար դիմեն միանգամայն անծանոթ մարդիկ:
    Հատկապես հաջող կընթանան նշանի այն ներկայացուցիչների գործերը, ովքեր զբաղված են ստեղծագործական աշխատանքով:
  • Երկվորյակներ
    Լավ կլինի կրճատել շրջապատի մարդկանց հետ շփումները և լուրջ ծրագրեր չկազմել ընդհուպ մինչև երեկո:
    Օրվա վերջին հատվածը կարող եք անցկացնել սիրելիի հետ՝ նախապես ծրագրելով ռոմանտիկ ընթրիք երկուսի համար:
  • Խեցգետիններ
    Այսօր դուք շանս ունեք գտնելու այն, ինչ վաղուց եք փնտրում կամ արդեն վերջնականապես կորած էիք համարում: Մնացած հարցերում դժվար թե օրը հիշարժան դառնա և առանձնանա որևէ առումով:
    Լավ կլինի ժամանակ գտնել առանձնանալու կամ շփվելու համար այն մարդու հետ, ով ունակ է ձեզ ուրախություն պատճառել:
  • Առյուծներ․
    Ապագայի հանդեպ ունեցած թաքուն ծրագրերով կարող եք կիսվել սիրելիի հետ կամ միասին ծրագրել հետագա անելիքները:
    Դուք կարող եք հայտնվել մի իրավիճակում, որից դուրս գալու համար հարկ կլինի շատ արագ որոշումներ կայացնել:
  • Կույսեր․
    Հրաշալի օր է երբեմնի ցանկությունների իրականացման համար:
    Արժեքավոր նվերներ ստանալու և նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորությունը մեծ է:
    Իսկ ինչ վերաբերում է գործերին, ապա ձեզ չի հաջողվի ամեն ինչ նախապես ծրագրավորել:
  • Կշեռքներ
    Դուք կզգաք թե ինչպես է ուժեղանում դրական միտումների ազդեցությունը:
    Հնարավոր է ստանաք արժեքավոր տեղեկություններ կամ երկար սպասված նորություն:
    Խորհուրդ է տրվում այսօր ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, մասնակցել ժամանցային երեկույթներին:
  • Կարիճներ
    Այսօր, հնարավոր է, ձեռք բերեք նոր ընկերներ, ովքեր կկիսեն ձեր նախասիրությունները և որոնց հետ դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:
    Չի բացառվում նաև, որ սկիզբ կդնեք նոր սիրավեպի:
  • Աղեղնավորներ
    Հարկ կլինի որոշ ժամանակ մոռանալ սեփական կարիքների մասին և կենտրոնանալ ընտանիքի անդամների կամ մտերիմ մարդկանց ցանկությունների վրա:
    Կարիք չկա եսասիրություն ցուցաբերել:
    Դուք դրանով կարող եք վեճի առիթ տալ: Բայց և մի շտապեք ստանձնել բոլոր պարտականությունները: Համագործակցությունը անցանկալի իրավիճակները շրջանցելու լավագույն միջոցն է այսօր:
  • Այծեղջյուրներ
    Օրը նպաստավոր է հատկապես ընտանեկան գործերում ամեն ինչ փոխադարձ վստահության վրա կառուցելու համար: Լավ կլինի՝ մտերիմ մարդկանց անակնկալ մատուցել: Օրինակ՝ նրանց հետ ուղևորվել բնության գիրկը:
  • Ջրհոսներ
    Այսօր դուք կլինեք ուշադրության կենտրոնում, ձեր էներգիան անսպառ է, այնպես որ ակտիվության և վստահության ավելցուկ կզգաք:
  • Ձկներ
    Մի կողմ թողնելով հանգստանալու ցանկությունը և օգնելով շրջապատի մարդկանց՝ կարգավորելու իրենց գործերը, դուք կարող եք հայտնվել շատ հակասական իրավիճակում: Բայց այդ ընթացքում դուք կառաջնորդվեք պատասխանատվության և պարտքի զգացումով: Ձեռք մեկնելով մարդկանց՝ դուք ոչ միայն բարի գործ կկատարեք, այլև ձեր իսկ աչքում կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը: