Թողարկվել Է «Աստղային պատերազմների» թրեյլերը

Համացանցում հայտնվել Է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ ֆիլմի իններորդ մասի թրեյլերը․ այն ստացել Է «Սքայուոքեր: Արևածագ» անվանումը: Թրեյլերը այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հրապարակվել Է Star Wars-ի յութուբյան ալիքում։

Թրեյլերում ութերորդ և յոթերորդ Էպիզոդների գլխավոր հերոսուհին՝ Ռեյը (Դեյզի Ռիդլի), անցնում Է ջունգլիների միջով, ինչից հետո կռվում Է Քայլո Ռենի (Ադամ Դրայվեր) հետ: Սպասվում Է, որ «Աստղային պատերազմներ. Սքայուոքեր: Արևածագ» ֆիլմը կթողարկվի այս տարվա դեկտեմբերին: