«Պինոկիո» հայտնի մուլտֆիլմը նույնպես կէկրանավորվի

Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսը կարող է զբաղվել Disney ստուդիայի 1940 թվականի «Պինոկիո» մուլտֆիլմի էկրանավորմամբ։ Այս մասին հայտնել է Variety-ն:

Նոր ֆիլմի հետ կապված այս պահին բանակցություններ են ընթանում Զեմեկիսի հետ: Հնարավոր է նաև, որ հետագայում հենց ռեժիսորը զբաղվի դերասանների ընտրությամբ:

Զեմեկիսն արդեն ավարտել է Warner Bros. կինոստուդիայի «Կախարդուհիներ» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը վերջնական տեսքի բերելուց հետո ռեժիսորն արդեն ամբողջությամբ պատրաստ կլինի զբաղվել նոր նախագծերով: