Սոֆյա Պողոսյանը դարձավ 31 տարեկան

Գեղեցկուհի դերասանուհի, մոդել և հաղորդավարուհի Սոֆյա Պողոսյանը օրերս տոնում էր ծննդյան 31-ամյակը։ Ծննդյան կապակցությամբ դերասանուհին բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել մտերիմներից, հարազատներից ու ընկերներից։ Շնորհավորանքներին են միացել նաև Սոֆյայի ինստագրամյան հետևորդներն ու ֆեյսբուքյան ընկերները։

Դերասանուհին իր Ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանության դաշտում էլ բոլորից շնորհակալություն է հայտնել, որ իրեն չեն մոռացել ու շնորհավորել են։ «Սիրելի հարազատներ, ընկերներ, ծանոթներ, հետևորդներ, անչափ շնորհակալ եմ ուշադրության և բարեմաղթանքների համար։ Երջանիկ եմ, որ շրջապատված եմ բարի, կամեցող և դրական մարդկանցով։Սիրում եմ Ձեզ»,- գրել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Սոֆյան ու դերասան Աշոտ Տեր-Մաթոսյանը օրինականացրել են իրենց հարաբերություններն ու դարձել ամուսիններ։