Քիմ Քարդաշյանի՝ հայկական ռեստորանի ուտեստներով ծննդյան խնջույքը, աստղային շնորհավորանքներն ու Քանյեի անակնկալները

Ամերիկահայ հայտնի աստղ, հեռուստատեսային դեմք Քիմ Քարդաշյանը երեկ՝ հոկտեբերի 21-ին, տոնել է ծննդյան 39-ամյակը: Քիմը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել իր հավատարիմ երկրպագուներից, ընկերներից, մտերիմներից ու ընտանիքից՝ ծննդյան օրվա տպավորություններով ու անակնկալներով կիսվելով իր ինստագրամյան էջում։

Այդ օրը Քիմի համար անակնկալ է պատրաստել նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ով շքեղագույն պայուսակներ է նվիրել կնոջը, ինչպես նաև ընտանիքի անունից 1 միլիոն դոլար է նվիրաբերաել  բարեգործական հիմնադրամներին:

«Անչափ շնորհակալ եմ ձեր սիրո համար: Հիանալի ծննդյան տարեդարձ անցկացրի: Հանգստյան օրերն անցկացրի իմ հրաշալի ընկերների հետ Փալմ Սփրինգս քաղաքում, իսկ երեկոյան իմ տանը տեղի ունեցավ ընտանեկան ընթրիք, որը կազմակերպել էին մայրիկն ու Քանյեն: Ընթրիքը մատուցել է իմ սիրելի «Կարուսել» հայկական ռեստորանը»,- ասել է Քիմը։

Հետևելով Քիմի հրապարակած սթորիներին՝ կարող ենք տեսնել, թե ինչպես է հոբելյարը փչում իր ծննդյան տորթի մոմերը:

Ի դեպ, Քանյեն էլ Ինստագրամում կնոջ ծննդյան տարեդարձը շնորհավորել է վերջինիս՝ Հայաստան այցելության ժամանակ իրենց երեխաների մկրտությունից արված լուսանկարով:

Քիմի ծննդյան օրը նաև շնորհավորել են նրա խորթ և հարազատ քույրերըմ շնորհավորանքներին են միացել նաև բազմաթիվ համաշխարհային ճանաչում գտած դեմքեր։