Եկատերնա Վարնավայի ամբողջովին մերկ լուսանկարը

Comedy Women հումորային նախագծի մասնակիցներից Եկատերինա Վարնավան իր սեքսուալ ու գրավիչ տեսքով խենթացնում է հազարավոր երկրպագուների:
Իր ինստագրամյան էջում դերասանուհին բավականին ակտիվ է և հաճախ է կիսվում գայթակղիչ լուսանկարներով:
Սակայն այս անգամ նա զարմացրել է իր ինստագրայան հետևորդներին հրապարակելով ամբողջովին մերկ լուսանկար:
«Մաքսիմալ անկեղծ եմ Ձեզ հետ։ Ոչինչ չեմ թաքցնում», – հայտարարել է նա։

Գեղեցկուհու անկեղծ լուսանկարն անչափ դուր է եկել ոչ միայն նրա երկրպագուներին այլ նաև աստղային ընկերներին:
Պոլինա Գագարինան խոստովանել է, որ ապշել է հիացմունքից՝ տեսնելով Եկատերինայի այս անկեղծությունը։
«Մի՞թե կարելի է այսպես մարդուն զինաթափել։ Սա նոկաուտ է, ամենագեղեցիկն ես», – գրել է երգչուհին:

Անտարբեր չեն անցել նաև հայտնի տղամարդիկ: Comedy Club-ի նախկին ռեզիդենտ Տիմուր Ռոդրիգեսը կատակել է գեղեցկուհու լուսանկարի մեկնաբանություններում:
«Այ քեզ բան, Կատյունյա, դու պարզապես կրակ ես։ Սա նվե՞ր է բոլորիս համար», – հետաքրքրվել է շոումենը։