Ինչպիսի՞ն են աստղերն առանց ֆոտոշոփի

«Photoshop» ծրագրի առավելություններից օգտվում է ողջ աշխարհը: Անգամ հանրաճանաչ աստղեր ֆոտոշոփում են իրենց լուսանկարները՝ աշխատելով շտկել արտաքին բոլոր թերությունները:
Հոգեբանների պնդմամբ՝ ֆոտոշոփի օգտագործումը կախվածություն է առաջացնում:
Մարդիկ ծրագրի օգնությամբ ստանում են իրենց կատարելագործված ու անթերի տարբերակը և դադարում են ընդունել սեփական բնական գեղեցկությունը:
Իրականում սա լուրջ հոգեկան խանգարման պատճառ կարող է դառնալ, և բժիշկները հավատացնում են, որ ծրագրից շատ օգտվել պետք չէ:

Բազմաթիվ աստղեր մեծ գումարներ են վճարում իրենց լուսանկարների պրոֆեսիոնալ ֆոտոշոփման համար, սակայն անհայտ բլոգերն իր ինստագրամյան էջում ձեռք է բերել միլիոնավոր հետևորդներ՝ հրապարակելով աստղերի լուսանկարներն առանց ֆոտոշոփի:
Երիտասարդը համագործակցում է հայտնի լուսանկարիչների հետ, ովքեր էլ նրան փոխանցում են ատղերի չֆոտոշոփված լուսանկարները:
Պարզ է դարձել, որ Քայլի Ջենները, Ջասթին Բիբերը ու ևս մի շարք աստղեր լուսանկարվելուց առաջ սկսել են պայանագրեր ստորագոել, որոնց համաձայն՝ լուսանկարիչները պարտավորվում են չհրապարակել և ոչ ոքի չցուցադրել աստղերի չֆոտոշոփված լուսանկարները: