Կայացել է Վարանդի «Բերդաքաղաք» վեպ-պոեմի շնորհանդեսը

Օրերս Գրողների միությունում տեղի ունեցավ Վարանդի «Բերդաքաղաք» գրքի շնորհանդեսը, այն ընթերցասերների ուշադրությունը հրավիրում է 1921-1922թթ. փետրվարյան ապստամբությունների վրա։

Գրքի գլխավոր կերպարներն են Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Հրաչյա Աճառյանը, Ալեքսանդր Թամանյանը։ Գրքում կան ներկայացված պատմություններ, որոնք թե’ իրական են, թե’ կիսաերևակայական:
Գրքի հեղինակը բազմիցս նշել է, որ այս գործը ստեղծելու ցանկությունն առաջացել է տարիների ընթացքում։ Գիրքը պետք է դասակարգել վեպ-պոեմների շարքում, իսկ շնորհանդեսին ներկաներից շատերը կարծում էին, որ գրքի վերջում հարկավոր է ավելացնել բացատրական բառարան՝ դրանում առկա հերոսների ինքնության և կենսագրության մասին՝ երիտասարդ սերնդին տեղյակ պահելու համար:

Վարանդը մի շարք այլ գրքերի հեղինակ է: Նա այս տարիների ընթացքում հասցրել է թողարկել մի քանի բանաստեղծական ժողովածուներ ու սիրվել և գնահատվել է ընթարցասերների կողմից։