Մահացել է թավջութակահար Վահրամ Սարաջյանը

Կյանքից հեռացել է 71-ամյա թավջութակահար մանկավարժ Վահրամ Սարաջյանը։
Թավջութակահարը ծնվել է արվեստագետների ընտանիքում 1948 թվականին։
Մայրը՝ Աննա Սարաջյանը, երգչուհի էր, իսկ հայրը՝ Գորգի Սարաձևը՝ դաշնակահար, կոմպոզիտոր։
Մենահամերգներով Վահրամ Սարաջյան հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնևում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Բուենոս Այրեսում, Նյու Յորքում և մի շարք այլ քաղաքներում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին։