Սելենա Գոմեսն իր տեսահոլովակը նկարահանել է IPhone-ով

«Շնորհակալություն բոլորին, որ անկախ վերելքներին ու վայրէջքներին ինձ հետ մնաց։ Ես այս ամենին առանց ձեզ չէի կարողանա հասնել։
«Lose You To Love Me» երգչ տեսահոլովակը նկարահանված է Iphone-ով», – գրել է Սելենա Գոմեսը իր ինստագրամյան էջում՝ երկրպագուների դատին ներկայացնելով իր նոր տեսահոլովակից մի փոքրիկ մաս։

Հեռուստաաստղն ապշեցրել է իր այդ քայլով ոչ միայն երկրպագուներին, այլ նաև գործընկերներին։
Գոմեսը համարվում է արտասահմանյան շոու-բիզնեսի ամենաբարձր վարձատրվող աստղերից մեկը, և տեսահոլովակ նկարահանելու հարցում հաստատ գումարային ոչ մի խնդիր չունի։ Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված երգչուհու այս քայլը։

Ամեն ինչ պարզից էլ պարզ է։
Սելենա Գոմեսը զբաղվում է բարեգործությամբ և այս քայլով նա հորդորել է մյուս աշխարհահռչակ աստղերին տեսահոլովակների վրա միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն օգտվել սմարթֆոններից, իսկ հսկայական գումարները փոխանցել կարիքավորներին։