Սիլվա Հակոբյանն այսօր նշում է ծննդյան տոնը․ քանի՞ տարեկան դարձավ երգչուհին

Հայ սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր նշում է իր ծննդյան օրը։ Երգչուհին դարձավ 31 տարեկան։
Դեռ օրը նորմալ չի էլ բացվել, բայց Սիլվային արդեն հասցրել են շնորհավորել նրա հարազատները, մտերիմներն ու ընկերները։ Ֆեյսբուքում և Ինստագրամում երգչուհուն նաև շնորհավորել են նրա բազմաթիվ երկրպագուները՝ թողնելով գեղեցիկ ու յուրօրինակ բարեմաղթանքներ։
Սիլվա Հակոբյանը գրառում է կատարել իր սոցցանցերում՝ տեղադրելով լուսանկար իր փոքրիկ աղջկանից՝ Միլայից, ի դեպ, լուսանկարը Միլայի առաջին ֆոտոշարքից է։ «Ծննդյանս ամենաթանկ նվերը։ Իմ Միլա։ Ծնունդս շնորհավոր»,- գրել է երգչուհին հրապարակված լուսանկարին կից։

31