«2005 թվականից աշխատավարձս չի ավելացել՝ 63.000 դրամ է»․ Ռաֆայել Երանոսյանի բողոքը

Դերասան, հումորիստ և շոումեն Ռաֆայել Երանսյանը իր Ֆեյսբուք սոցիալակն ցանցում գրառում է կատարել, որը բավականին զվարճացրել է իր ֆեյսբուքյան ընկերներին։
«2005 թվականից աշխատում եմ Պետական թատրոնում՝ որպես դերասան։ Իմ աշխատավարձը միշտ եղել է 63 հազար դրամ ու երբեք չի ավելացել։ Այսօր էլ ես տեղեկացա, որ Հարկադիրը իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ»,- գրել է դերասանը։
Ինչին ի պատասխան Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը թողել է հետևյալ մեկնաբանությունը․ «Հարգելի Ռաֆայել Երանոսյան, տեղեկացնում ենք, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում Ձեր նկատմամբ վերջին կատարողական վարույթը հարուցվել է 15.08.2019թ. և Ձեր բանկային հաշվից՝ 23.08.2019թ. բռնագանձում է տարածվել կատարողական վարույթով սահմանված 7500 ՀՀ դրամի չափով, որի արդյունքում՝ 26.08.2019թ. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն կատարողական վարույթը կարճվել է»։
Նշենք նաև, որ դերասանը ասել է, որ գրառումը հումորով է արել, սակայն դերասանների աշխատավարձի հարցը իրոք լուրջ է։