74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար

74-ամյա հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամեն ինչ անում է իրենից 44 տարով երիտասարդ նոր սիրելիին՝ Տատյանա Բրուխունովային, դուր գալու համար: Ասվում է, որ վերջին շրջանում նա խիստ ուշադրություն է դարձնում իր արտաքին տեսքին, պարբերաբար գնումների է գնում եվրոպական լավագույն խանութներ, սնվում է լավագույն ռեստորաններում: Բացի այդ՝ շրջագայությունների իր գրաֆիկին ավելացրել է նաև մարզասրահը: Այս մասին գրում է ռուսական Комсомольская правда-ն:

«Ես մարզասրահ եմ գնում շաբաթը 2-3 անգամ: Պետք է հետևել առողջությանը: Հիմա իմ ներկայացումների գրաֆիկը խելահեղ չէ, սակայն կարծում եմ, որ կհանգստանանք այն աշխարհում, այդ պատճառով էլ մարզասահ եմ գնում»,- ասել է նա:

Պետրոսյանը մարզվում է հատուկ հսկողության տակ: Նշվում է, որ նրան օգնում է փորձառու մասնագետ Ռոման Ստերխովը: Պետրոսյանն իր մարզումներից տեսանյութ է հրապարակել ինստագրամում, որում երևում է, թե ինչպես է հումորիստը  մի շարք վարժություններ կատարում: