Ալեքսանդր Րևայի նոր տեսահոլովակը րոպեների ընթացքում հազարավոր դիտումներ է հավաքել

Ալեքսանդր Րևայի «Նա որոշել է հանձնվել» երգի տեսահոլովակը գերազանցել է բոլոր երկրպագուների սպասելիքները:
Տեսահոլովակը նկարահանվել է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի մոտիվներով: Գլխավոր հերոսները Ռևան և Միշա Գալուստյանն են:
Ըստ սցենարի` արքայադստերը հուսահատորեն սիրահարված շատ աղքատ երիտասարդը Աբու կապիկի ուղեկցությամբ շրջում է անապատում, ուտելիքի փնտրում։ Այստեղ նա հանկարծակի կախարդական լամպ է գտնում, որի մեջ, բնականաբար, ջին կա։ Ջինը պատրաստ է կատարել տիրոջ երեք ցանկությունները։

Հայտնի հաղորդավար և դերասան Միշա Գալուստյանը հայտնել է իր երկրպագուներին, որ այուսհետ իր ստեղծագործական գործունեությունը ծավալելու է ոչ թե «ТНТ» հեռուստաալիքում, այլ «СТС»: Ուրախների և հնարամիտների ակումբի նախկին անդամը, ով իր հումորի լավ զգացումի և խարիզմայի շնորհիվ ձեռք բերեց մեծ ճանաչում ու միլիոնավոր երկրպագուներ այժմ «СТС» հեռուստատեսության եթերում Սերգեյ Սվետլակովի հետ վարելու է «Ռուսները չեն ծիծաղում» հեռուստածրագիրը և նկարահանվելու է 2-3 հումորային հեռուստասերիալներում:Գալուստյանը հավատացնում է, որ նախկին գործընկերների հետ հարաբերություններն իդեալական են և այս փոփոխությունը չի ազդել իրենց շփման վրա: Այս տեսահոլովակը վկայում է նրանց բարիադրացական հարաբերությունների մասին: