Ի՞նչ նվեր է ստացել Էլեն Ասատրյանը

Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը հաճախ է ուրախացնում իր երկրպագուներին՝ հրապարակելով ինստագրամյան էջում իր գեղեցիկ ու գայթակղիչ լուսանկարները։
Գեղեցկուհին պարբերաբար ներկայացնում է իր ոճային ֆոտոշարքերը՝ հետևորդների հետ կիսվելով իր կյանքից հետաքրքիր մանրամասներով կամ տարբեր թեմաների վերաբերյալ իր կարծիքներով։
Հայտնիների համար նորություն չէ նվերներ ու հետաքրքիր անակնկալներ ստանալը։ Սակայն նորություն կարող է լինել այն փաստը, որ երկրպագուն մյուսներին չնմանվելու համար՝ փորձում է օրիգինալ գաղափարներով հանդես գալ։
Իսկ այս պարագայում էլ օգնող հանգամանք է դառնում տաղանդավոր լինելը։ Այս անգամ դերասանուհի Էլեն Ասատրյանին նվիրել են նրա գեղեցիկ դիմանկարը: