Աստղեր, որոնց անունները ոչ մի դեպքում պետք չէ փնտրել համացանցում

McAfee կիբեր անվտանգության կազմակերպությունն ամեն տարի հանրությանը ներկայացնում է այն աստղերի անունները, որոնց կարիք չկա փնտրել համացանցում: Բանն այն է, որ կիբեր հանցագործները, հայտնի աստղերի մասին պատմող հոդվածներում տեղադրում են վտանգավոր համակարգչային վիրուսներ, որոնք ոչ միայն կարող են շարքից հանել ձեր համակարգիչը, այլ նաև կոտրել ձեր սոցիալական կայքերի էջերն ու օգտագործել ձեր անձնական ինֆորմացիան: Անցած տարի կիբեր հանցագործներն այդ վիրուսները տարածում էին Քիմ Քարդաշյանի և Նաոմի Քեմբլի անունների ներքո:
McAfee կիբեր անվտանգության կազմակերպության ներկայացևած տվյալների համաձայն՝ մարդիկ ամենից շատ համացանցում փնտրում են Բիլի Այլիշի, Լիամ Հեմսվորթի, Նիկի Մինաժի և Դուա Լիպայի անունները:
Փնտրելով նրանց համացանցում՝ դուք ռիսկի եք դիմում դառնալ կիբեր հանցագործների զոհ:
Ավելի լավ է օգտվել ստուգված զանգվածային լրատվամիջոցներից կամ աստղերի պաշտոնական կայքերից: