Արամեն ու Աննա Թովմասյանը «Երգիր, թե կարող ես»-ի հյուրեր

Երգչուհի Աննա Թովմասյանն ու իր ամուսինը՝ Արամեն, եղել են «Երգիր, թե կարող ես»-ի հերթական հյուրերը։ Երգչուհու Ինստագրամի էջից տեղեկանում ենք, թե ովքեր են եղել մյուս հյուրերն ու ինչպես է անցել երեկոն։ Աննան թարմացրել է իր Ինստագրամի էջն ու դրա Stories բաժինը՝ տեղադրելով հետաքրքիր լուսանկարներ ու տեսանյութեր։
Լուսանկարնեից մեկին Աննան տվել է հետևյալ զվարճալի մեկնաբանությունը․ «Երգիր, Ջիմի, երգիր»՝ խոսքն ուղղելով ամուսնուն։
Հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ հաղորդմանը ներկա են եղել նաև երգիչներ Սարո Թովմասյանն ու Գրիգորի Եսայանը։