«Ծոցում օձ տաքացնել». Վարդան զարմացրել է երկրպագուներին

Օրեր առաջ Վարդան կիսվել էր կադրերով, որտեղ ներկայացնում էր՝ ինչպես է անցնում օձի հետ իր ֆոտոսեսիան: Գեղեցկուհին խոստովանել էր երկրպագուներին, որ սարսափում է օձերից, սակայն մեծ դժվարությամբ կարողացել է մի կողմն դնել իր վախն ու ստանալ հիանալի լուսանկարներ:
Պարուհու կրքոտ ու գայթակղիչ կերպարը գերել է երկրպագուներին, իսկ նրա համարձակությունը՝ զարմացրել: Լուսանկարի մեկնաբանություններում շատերը խոստովանել են, որ երբեք իրենց մեջ ուժ չէին գտնի այդ սողունի հետ այդպիսի ֆոտոշարք իրականացնելու համար: