Շվարցնեգերը պատմել է, որ իր 6-րդ վիրահատության ժամանակ քիչ էր մնացել մահանար

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, որ 2018-ի մարտին հազիվ է կարողացել փրկվել սրտի վեցերորդ վիրահատության ժամանակ: Այդ մասին հայտնում է բրիտանական Mirror-ը:

«Որքան մեծանում ես, այնքան ավելի դժվար է: Մարմինն այլևս այդքան արագ չի վերականգնվում, բայց ես արագ վերականգնվեցի և նույնիսկ վերադարձա մարզասրահ` շարունակելու մարզումները նոր «Տերմինատորում» նկարահանվելու համար»,- պատմել է դերասանը:

Ասվում է, որ բարդ վիրահատությունից հետո 72-ամյա դերասանն իրեն լավ է զգում և, ինչպես ինքն է նշել, «դեռ կարող է էկրանին մերկ հայտնվել»:

Վերջում նաև հիշեցնենք, որ «Տերմինատոր» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2019-ի հոկտեմբերի 31-ին: