Ու՞ր էր կորել Եվա Ռիվասը. երգչուհու սարսափելի պատմությունը

Երչուհի Եվա Ռիվասը, ով բավականին ակտիվ էր իր ինստագրամյան էջում, ակտիվ գործունեություն էր ծավալում երգարվեստում ու մասնակցում էր տասնյակ նախագծերի, անսպասելիորեն անհետացավ: Նա հեռացավ ոչ միայն հեռուստաէկրաններից, այլ նաև մոռացավ սոցիալական կայքերի իր էջերի մասին:
Երգչուհին վերջապես վերադարձել է նոր ոճով և սարսափելի պատմությամբ:

Ռիվասի պնդմամբ՝ 5 ամիս առաջ նրա մոտ սկսվել է մաշկային լուրջ հիվանդություն, որը պատճառում էր ոչ միայն ֆիզիկական ցավ, այլ նաև էսթետիկ անհարմարություն: Ռիվասը չէր կարողանում տանից դուրս գալ և համոզված էր, որ այդպիսով իր կարիերան նույնպես ավարտվեց: Երգչուհին դիմել է տասնյակ բժիշկների, որոնցից ոչ ոք չէր կարողանում օգնել:
Սակայն սա դեռ վերջը չէր:
Կտրուկ վատթարացավ երգչուհու ծնողների առողջական վիճակը, իսկ ամիսներ անց մահացավ նրա լավագույն ընկերուհին:

Ամեն բան կարգավորվեց միայն այն բանից հետո, երբ նա գտավ մեծ ասեղ ամրացված մագնիսի վրա. երգչուհին սև մոգության զոհ էր դարձել: Ռիվասը դիմեց հայտնի մոգերից մեկին, ում շնորհիվ երգչուհու մաշկային խնդիրը վերացավ ընդամենը 3 օրվա ընթացքում:
Բարեբախտաբար, Եվան այսօր առողջ է և իր միկրոբլոգում կիսվել է նոր լուսանկարով, որին կից պատմել է այս սարսափելի պատմությունն իր երկրպագուներին:
Երկրպագուներից բացի, իմանալով ողջ եղելությունը, նրան աջակցել ու առողջություն են մաղթել նաև հայկական շոու-բիզնեսի աստղերը՝ Սոֆի Մխեյանը, Մհերը: