Անդրեյ Մալախովն անցել է բոլոր չափերը. խայտառակություն եթերի ժամանակ

Անդրեյ Մալախովի հյուրը հեռուստաաստղ Կիրա Մայերն էր, ով տասնյակ հաղորդումների էր հյուրընկալվուոմ` պատմելով իր շքեղ կյանքի մասին: Կիրան բավականին մեծ ճանաչում էր վայելում նաև ինստագրամում, նա գովազդում էր անվանի բրենդների, մոդելիերների հագուստը:
Գեղեցիկ ու նուրբ մոդելը նաև աչքի էր ընկնում համեստ բնավորությամբ և բարությամբ, ինչն անչափ դուր էր գալիս նրա երկրպագուներին: Սակայն վերջերս լուրեր էին տարածվում, որ Կիրան հանդիպում է անծանոթ տղամարդկանց հետ մեծ գումարների դիամց և մատուցում է նրանց ինտիմ ծառայություններ:
Իհարկե, Կիրան ժխտում էր այդ ամենը, սակայն Անդրեյ Մալախոսվը որոշեց բացահայտել ամեն ինչ` խայտառակելով Մայերին:
Մալախովի լրագրողները կարողացել էին գտնել այն տղամարդուն, ով համարվում է հեռուստաաստղի կավատը: Տղամարդու հետ պայմանավորվել էին և ընդամնեը ժամեր անց Կիրան 1500 դոլարի դիմաց հայտնվում է լրագրողների նշած տեղում և մատուցում իր ծառայությունները դերասանին, որ կատարում էր պատվիրատուի դերը:
Այդ ամենը նկարահանվում է տեսախցիկներով և Մալախովն իր հաղորդման ժամանակ հարյուրավոր հյուրերի ու Կիրայի աչքի առաջ տաղավարի մեծ էկրաններին ցուցադրում է խայտառակ տեսանյութը: Կիրան սարսափահար փախչում է տաղավարից:
Սակայն սա չարժանացավ հաղորդավարի երկրպագուների հավանությանը, շատերը պնդեցին, որ ռեյտինգի համար կարիք չկա խորտակել կյանքեր: