Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի դեմ դատական հայց է ներկայացվել

Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի դեմ դատական հայց է ներկայացվել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի և Ալեքսեյ Նավակնու մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը հայտարարել է, որ դատի է տալիս RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և նրա ամուսնուն՝ Տիգրան Քեոսայանին։
Մարգարիտա Սիմոնյանի հեղինակային սցենարի հիման վրա Քեոսայանը նկարահանել է «Ղրիմի կամուրջ» ֆիլմը:
Ֆիլմում գործողությունները սկսում են 40-ական թվականներից, երբ կամուրջը դեռ նոր էր կառուցվում և ձգվում են մինչև մեր օրեր` կամրջի բացման օրը: Պատմության հիմքում գեղեցիկ սիրո պատմույթուն է:
Յարմիշը սպառնում է, որ դատարանի միջոցով Քեոսայանից ու Սիմոնյանից պահանջելու է հետ վերադարձնել պետական բյուջեից ստացած 100 միլիոն ռուբլին, որովհետև ֆիլմը ստացվել է փնթի և անհետաքրքիր, այն հաջողության չի հասել նաև վարձույթներում:
Մարգարիտա Սիմոնյանն իր ամուսնու հետ ռուսական բյուջեից մեծ գդալով փող են ուտում, իսկ հետո դրանք դնում են իրենց գրպանները։ Ընդմիջումներին նրանք առանց հոգնելու գովում են Վլադիմիր Պուտինին և գործող իշխանությանը»,- ասել է Յարմիշը։