Քեթի Փերին այսօր դարձավ 35 տարեկան

Ամերիկացի երգչուհի, երգահան Քեթի Փերին այսօր տոնում է ծննդյան 35 ամյակը։
Քեթրին Էլիզաբեթ Հադսնը ծնվել է հոկտեմբերի 25-ին ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում։

Փերրին բազում մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ նա երեսուն անգամ առաջադրվել է «Գրեմի» մրցանակին։ 2012 թվականին Billboard երաժշտական հրատարկչությունը անվանեց նրան տարվա կին։ Նա շարունակում է մնալ միակ երգչուհին, ում հաջողվել է 69 շաբաթ շարունակ մնալ Billboard Hot 100 վարկանիշային սանդղակի լավագույն տասնյակում: Փերրին նաև անվանել է թվային դարաշրջանի երրորդ լավագույն արտիստը՝ համաձայն RIAA-ի վիճակագրության։

Քեթի Փերրիի երաժշտության վրա ազդեցություն են ունեցել Queen, Nirvana, Ալանիս Մորիսեթ, Heart, Ջոնի Միթչել, Incubus արտիստները։