Ինչպե՞ս է Աննա Գրիգորյանը նշել ծննդյան տոնն ու ինչպիսի՞ անակնկալների է արժանացել դերասանուհին

Գեղեցկուհի դերասանուհի և մոդել Աննա Գրիգորյանը երեկ նշում էր իր ծննդյան օրը։
Աննան դարձավ 28 տարեկան։ Դերասանուհու ինստագրամյան էջից տեղեկանում ենք, թե ինչպես է Աննան նշել ծննդյան օրն ու ինչ անակնկալների է ականատես եղել։ Մոդելը լուսանկարներ ու տեսանյութեր է տեղադրել իր միկրոբլոգի էջում, ինչպես նաև դրա Stories բաժնում (Ստորև դրանք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը)։
Դերասանուհին երեկ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել իր մտերիմերից ու հարազատներից։ Աննային շնորհավորել են նաև նրա հետևորդներն ու ընկերները, ի դեպ, շնորհավորանքները չեն դադարել և շարունակվում են նաև այսօր։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Աննան պատրաստվում փչել ծննդյան տորթն ու թե ինչպես է նվեր ստանում գեղեցիկ ծաղկեփունջ։