Լիլիթ Հովհաննիսյանի դեմ դատական գո՞րծ է հարուցվել

Օրեր առաջ կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը չմեկնաբանեց, թե հայ աստղերից ով է խուսափել եկամուտները հայտարարագրելուց և ում դեմ է քրեական գործ հարուցվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ հայկական շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ ոչ մի դրամ հարկ չեն վճարել և բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները:
Այդ թվում, նշվել էր նաև հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անունը, սակայն երգչուհու ամուսինը` Վահրամ Պետրոսյանը, ով նաև նրա պրոդյուսերն է, վստահեցրել էր՝ հայտարարությունը ոչ մի կապ չունի Լիլիթի հետ:
ՊԵԿ նախագահ Անանյանը չհաստատեց և ոչ էլ հերքեց, որ խոսքը Հովհաննիսյանի մասին է․ «Գործը նախաքննության փուլում է, չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ պնդել, թե ով է։ Տվեցիք երգչուհու անուն-ազգանուն, բայց ես ընդհանրապես իրավունք չունեմ որևէ ձևով արտահայտվելու, որպեսզի դուք հետևություններ չանեք»: