Հոակին Ֆենիքսի գաղտնիքները

Ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմն ԱՄՆ-ում 93,5 մլն դոլար Է հավաքել վարձույթի առաջին հանգստյան օրերին: Ըստ տվյալների, կինոնկարը ցուցադրվել Է աշխարհի 73 երկրի 22,5 հազար կինոթատրոններում:Սեպտեմբերի 7-ին «Ջոկերը», որում գլխավոր դերը կատարել Է «Օսկար» մրցանակի եռակի անվանակարգորդ Հոակին Ֆենիքսը, արժանացել Է Վենետիկի 76-րդ կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» մրցանակին:
Ֆիլմի գրանցած այս հաջողույթունների շնորհիվ մեծ հռչակ ձեռք բերեց նաև գլխավոր դերակատարը` Հոակին Ֆենիքսը, ում համարում են Ջոկերի լավագույն դերակատար:
Սակայն Ջոկերին մարմնավորոց Ֆենիքսն ունի այնպիսի գաղտնինքեր, որոնց դժվար է հավատալ:

Դերասանը 3 տարեկան էր, երբ հրաժարվեց մսից ու դարձավ բուսակեր:
Հոակինը տեսնելով` ինչպես է ձկնորսը դաժանորեն սպանում իր որսին, այլևս չկարողացավ միս ուտել: Նա հրաժարվում է նաև բնական մորթուց կամ կաշվից հագուստներից, որովհետև կարծում է, որ դա իրական դաժանություն է կենդանիների նկատմամբ:

Նկարահանման ժամանակ նրա մոտ տագնապալից վիճակ կարող է սկսվել:
Բարդ դերերի դեպքում Հոակինը սկսում է նյարդայնանալ և նրա մոտ սկվում է տագնապ: Այդ վիճակից նա կարողանում է դուրս գալ միայն հատուկ դեղահաբերի միջոցով: Ֆենիքսը բացարձակ չի նկարահանվում երկրպագուների հետ, սակայն դա չի նշանակում, որ նա իրեն ավելի բարձր է դասում երկրպագուներից կամ տառապում է աստղային հիվանդությամբ: Հոակինը նախընտրում է շփվել իրեն սիրող մարդկանց հետ, այլ ոչ թե կորցնել ժամանակ լուսանկարելու համար:

Հոակինը երբեք չի հաճախել դպրոց
Ֆենիքսը 6 տարեկանից անցել է տնային ուսուցման և երբեք չի ունեցել դասընկերներ ու դասընկերուհիներ: Հիմա Հոակինը շատ է զղջում դրա համար: