«Պլաստիկ վիրահատությունները խնդիրներ լուծելու համար են». Սիրուն Միանսի անկեղծ խորհուրդը երկրպագուներին

«Women’s Club» հումորային ծրագրի արդեն սիրված և հայտնի մասնակիցը` Սիրուն Մինասը, մասնագիտությամբ բժշկուհի է և իր միկրոբլոգում գեղեցկուհին հաճախ է խոսում պլասիկ կամ կոսմետիկ միջամտություններից:
Գեղեցկուհին, ով հավատացնում է, որ ինքը ոչ մի միջամտության չի դիմել և իր գեղեցկությունը բնական է, իր միկրոբլոգում խոստովանել է, որ նման վիրահատությունների պետք  դիմեն միայն խնդիր ունեցող մարդիկ:
«Բոլորս էլ գիտենք, թե սոցիալական ցանցերը որքան մեծ ճնշում են գործադրում ինչ-որ տեսք, կերպար, կյանք ցուցադրելու համար:
Բայց չէ որ այդ կեղծ կերպարներից օրինակ են վերցնում հազարավոր երիտասարդներ ու դեռահասներ։ Պլաստիկ վիրահատությունները
և միջամտությունները խնդիրներ լուծելու համար են և ունեն հստակ ցուցումներ։ Դրանք ստեղծված չեն թերության զգացում սերմանելու կամ անմարդկային (ոչ իրական) կերպար ստեղծելու համար»։