Ռոզա Ֆիլբերգը հարսանյաց զգեստով

Օրեր առաջ երգիչ Մհերն իր ինստագրամյան էջում ուրախալի լուր հայտնեց երկրպագուներին` ասելով, որ իր քույրը` երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նշանադրվել է և շուտով պատրաստվում է ամուսնանալ:
Երգչի հրապարակած լուսանկարը ինստագրամյան հետորդների կողմից հեղեղվեց ջերմ խոսքերով ու շնորհավորանքներով:
Իր միկրոբլոգում Ռոզան կիսվել է լուսանկարով, որտեղ նա հարսանյաց զգեստով է:
«Հիշողություններ սերիալից»,- մակագրել է իր լուսանկարը Ռոզան: Շուտով գեղեցկուհու այդ հիշողությունը իրականություն կդառնա և մենք կրկին կտեսնենք երգչուհուն հարսանյաց զգեստով: