«28-32 տարեկան ժամանակահատվածն իսկական մղձավանջ էր». արքայազն Հարրիի մեղադրանքները՝ թագավորական ընտանիքին

LONDON, ENGLAND - JUNE 26: Meghan, Duchess of Sussex, Prince Harry, Duke of Sussex and Queen Elizabeth II at the Queen's Young Leaders Awards Ceremony at Buckingham Palace on June 26, 2018 in London, England. The Queen's Young Leaders Programme, now in its fourth and final year, celebrates the achievements of young people from across the Commonwealth working to improve the lives of people across a diverse range of issues including supporting people living with mental health problems, access to education, promoting gender equality, food scarcity and climate change. (Photo by John Stillwell - WPA Pool/Getty Images)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, որն ամուսնանալուց որոշ ժամանակ անց սեփական կամքով վայր է դրել թագավորական ընտանիքի ավագի անդամի պարտավորություններն ու լիազորությունները և ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում ասել է, որ իր կյանքը «մղձավանջ» էր ու թագավորական ընտանիքին մեղադրել է «տոտալ անտարբերության» համար:

Ինչպես հաղորդում է mirror.co.uk-ը, Սասեքսի դուքսն ուշագրավ խոստովանություններն արել է իր և Ուինֆրիի նոր հաղորդաշարի շրջանակում, որը վերաբերում է հոգեկան առողջությանը:

Արքայազն Հարին  նշել է, որ կնոջը` Մեգան Մարքլին, հանդիպելուց հետո է սկսել թերապիա անցնել` չնայած, որ դրա կարիքը վաղուց ուներ: Նրա խոսքով` մոր` արքայադուստր Դիանայի մահից հետո հոգեկան լուրջ տրավմաներ է ստացել, սակայն ընտանիքից օգնություն ստանալու ամեն մի փորձ ավարտվել է լռությամբ կամ տոտալ անտարբերությամբ:

Նա նշել է, որ կյանքի` «28-32 տարեկան ժամանակահատվածն իսկական մղձավանջ է եղել»:

«Ընտանիքիս անդամներն ասում էին` ուղղակի խաղա և կյանքդ ավելի հեշտ կլինի: Բայց, գրողը տանի, մեջս այնքան բան կա մորիցս: Ինձ թվում է, որ ես համակարգից դուրս եմ, բայց շարունակում են դրանում խրված մնալ: Ինքդ քեզ ազատելու միակ միջոցը ճշմարտությունը պատմելն է»,-ասել է 36-ամյա արքայազնը:

Նա հավելել է, որ կյանքի ամենաերջանիկ շրջանը եղել է բանակում: Խոսելով իր տասնամյա ծառայության մասին` նա նշել է, որ վայելում էր այն, քանի որ հավասարը հավասարին էր մյուս զինվորների հետ, չուներ որևէ արտոնություն կամ առավելություն:

«Երջանիկ էի, քանի որ հագնում էի նույն համազգեստը, ինչ մյուսները, մարզվում էի այնպես, ինչպես մյուսները: Ինձ յուրահատուկ չէին վերաբերվում ծագմանս համար: Այնտեղ ինձ նորմալ էի զգում: Երիտասարդ տարիքում ես ինձ ամենալավը զգացել եմ  Աֆղանստանում` մեդիայից հեռու»,-ասել է արքայազն Հարին:

Խոսելով հոր` թագաժառանգ արքայազն Չարլզի հետ հարաբերությունների մասին` նա նշել է.«Նա ինձ ասում էր, որ մեդիայի ուշադրությունն ու թագավորական թիմի անդամ լինելն այն է, ինչին պետք է սովորեմ: Բայց դա ինձ խելամիտ չի թվում: Միայն այն պատճառով, որ դու տառապել ես, չի նշանակում, որ երեխաներդ էլ պետք է տառապեն: Իրականում ճիշտ հակառակն է: Եթե տառապել ես, հնարավոր ամեն բան արա, որ երեխաներդ դրա միջով չանցնեն»: