Yerevan Jazz fest-ը ընդլայնել է իր շրջանակները. աշխարհահռչակ ջազմեններն արդեն Հայաստանում են

Yerevan Jazz fest-ի մեկնարկն արդեն տրվել է, և հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը կկայանա տարբեր համերգներ: Փառատոնի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շուտով հայ երաժշտասերը հնարավորություն կունենա վայելել «Գրեմմի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքիի և շվեդ աշխարհահռչակ բասիստ Լարս Դանիելսոնի երաժշտությունը:
Փառատոնի շրջանակներում ելույթ են ունենալու նաև հայ ջազմեններ:
Yerevan Jazz fest-ը ընդլայնել է շրջանակները և համերգներ տեղի են ունենալու նաև Գյումրիում: