Լոս Անջելեսում չեղարկվել է «Տերմինատոր» ֆիլմի պրեմիերան

Լոս Անջելեսում չեղարկվել է «Տերմինատոր.Մութ ճակատագիր» ֆիլմի պրեմիերան՝ Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին հայտնել է Paramount Pictures-ը:

«Տերմինատորի» վեցերորդ մասի ցուցադրությունը պետք է կայանար երկուշաբթի՝ «Չինական թատրոնում»: «Հաշվի առնելով այդ շրջանում բռնկված հրդեհները՝ Paramount-ը և Skydance-ը չեղարկել են «Տերմինատոր.Մութ ճակատագիր» ֆիլմի գիշերային պրեմիերան Լոս Անջելեսում», – ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք նաև, որ երկուշաբթի Առնոլդ Շվարցենեգերն իր թվիթերյան էջում գրել է, որ հրդեհների պատճառով ինքը ևս ստիպված է եղել հեռանալ իր տնից: