Էդ Շիրանը դարձել է Մեծ Բրիտանիայի մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող արտիստը

Երաժիշտ Էդ Շիրանը դարձել է Մեծ Բրիտանիայի միչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղը՝ գլխավորելով heatworld հրատարակության ամենամյա վարկանիշը: Իր համաշխարհային շրջագայության շնորհիվ երգիչը կրկնապատկել Է իր եկամուտը՝ 94 մլն ֆունտ ստերլինգից, որը նա ուներ 2017 թվականին, մինչև 170 միլիոն:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հարրի Փոթերի 30-ամյա աստղ Դենիել Ռեդքլիֆը: 2019 թվականին նա վաստակել Է 90 մլն ֆունտ ստերլինգ:
Երրորդ հորիզոնակնն էլ զբաղեցրել Է One Direction-ի նախկին անդամ Հարրի Սթայլսը՝ իր 64 մլն ֆունտ ստերլինգ եկամուտով: Վարկանիշում ընդգրկվել են նաև դերասանուհի Էմմա Ուոթսոնը, սուպերմոդել Կարա Դելևինը և այլք: