Հայտնի է աշխարհում ամենամեծ ճանաչում ունեցող նորաձևության բրենդը

Իտալական Off-White նորաձևության բրենդն ամենաճանաչվածն Է դարձել աշխարհում: Նորաձևության բնագավառում մասնագիտացած Lyst հարթակի վարկանիշը հրապարակել Է Hypebae-ը:

Ուսումնասիրելով ինը միլիոնից ավելի որոնողական հարցումները Google-ում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև 12 մլն առցանց-ռեթեյլերների կայքերում, մասնագետներն իմացել են, որ 2019 թվականի երրորդ եռամսյակում օգտատերերն ամենից հաճախ ցանցում փնտրել են Off-White մակնիշի արտադրանքը:
Ամենապահանջված բրենդների ցուցակի երկրորդ տեղում հայտնվել է ֆրանսիական Balenciaga-ն:

Իտալական Gucci նորաձեւության տունը՝ համանման վարկանիշի նախորդ առաջատարը, որը կազմվել Էր տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով, իջել է երրորդ հորիզոնական: Նրան հաջորդում են Versace-ն ու Prada-ն: Հանրաճանաչ բրենդների ցանկում են հայտնվել նաև Valentino-ն, Fendi-ն, Burberry-ն, Sint Laurent-ը ու Vetements-ը: